Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման

18 Մայիս, 2019 19:34
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ցուցարարները ոտքով Նոր Նորքից հասան Ազատության հրապարակ: Նրանք պատրաստվում են ժամը 20:00-ին հանրահավաք անցկացնել՝ միաժամանակ կոչ անելով փակել Ֆրանսիայի հրապարակին հարակից փողոցները։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, որոշվեց փոխել  ՀՀ երկրորդ նախագահ Ռեբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ակցիայի մասնակիցները իշխանություններին մինչև երկուշաբթի օրը ժամանակ տվեցին կրկին Ռոբերտ Քոչարյանի ձերբակալելու համար, հակառակ դեպքում սպառնում են ակցիան տեղափոխել նրա տան դիմաց և բլոկադայի ենթարկել այն:

Ոստիկանության ներկայացուցիչն այս պահին զրուցում են ակցիայի կազմակերպիչների հետ՝ ասելով, որ Հայաստանն օրենքի երկիր է և ոչ մի փողոց չի փակվելու:

 

Լրահոս

Դիտել ավելին