Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

18 Մայիս, 2019 19:15
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 եւ արեւելյան երկայնության 44.300 աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին