Կարևոր իրադարձություններ

Այս քայլը նպաստե՞ց հայության երկու մասերի մերձեցմանը, թե՞ վիհը ավելի խորացավ. Միրզոյանը Քոչարյանին ազատ արձակելու մասին

18 Մայիս, 2019 17:52
Հեղինակ՝ Վալերի Միրզոյան
Այս քայլը նպաստե՞ց հայության երկու մասերի մերձեցմանը, թե՞ վիհը ավելի խորացավ. Միրզոյանը Քոչարյանին ազատ արձակելու մասին

Ֆեյբուքյան օգտատեր Վալերի Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորության հիման վրա դատավորը փոխեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը և նրան ազատ արձակեց: Մի կողմ թողնենք երաշխավորության իրավական հիմնավորվածության հանգամանքը: Բարոյական կողմն է վտանգավոր. արցախցի երաշխավորների այս քայլը նպաստե՞ց հայության երկու մասերի մերձեցմանը, թե՞ վիհը ավելի խորացավ: Վերացա՞վ «ղարաբաղյան կլան» անցանկալի հասկացությունը: Եվ հավատա՞նք, որ այս պառակտիչ քայլն անելիս արցախցի մեծարգո այրերը չէին գիտակցում, թե ինչ են անում: Արժե՞ր մեկ անձի համար նման, միգուցե անդառնալի, հարված հասցնել հայության միասնականությանը: Հենց դա՞ չի հայերիս թշնամիների գերնպատակը՝ տրոհել մեզ, անջատ-անջատ անել»:

 

Լրահոս

Դիտել ավելին