Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերլուծել են քաղաքաբնակ մարդկանց հոգեկան առողջությանը նվիրված մի շարք գիտական աշխատանքներ և եկել այն եզրահանգման, որ խիտ կառուցապատված քաղաքներում ծնվող ու ապրող մարդկանց մոտ ավելի հաճախ է շիզոֆրենիա ախտորոշվում: Ընդ որում, ինչպես գրում է Popular Science պարբերականը, այս միտումը նկատվել է դեռ նախորդ դարի 30-ական թվականներին, որից հետո այս տեսությունը բազմիցս հաստատվել է:
Առայժմ գիտնականները չեն կարող հստակ ասել, թե ինչով է պայմանավորված քաղաքների բնակիչների հակումը հոգեկան խանգարումներին: «Մենք ստացել են տվյալներ, որոնք վկայում են, որ քաղաքների օդում ծանր մետաղների ու որոշ քիմիական տարրերի առկայությունը, ինչպես նաև աղմուկի մշտապես բարձր մակարդակը նպաստում են դեպրեսիայի զարգացմանը: Բացի այդ, օդի վատ որակը կարող է ազդել նաև տագնապային խանգարման, խելացնորության ու լսողական հալյուցինացիաների զարգացման վրա», - նշում են մասնագետները:
Նրանց կարծիքով՝ քաղաքների օդն աղտոտող նյութերը կարող են վնասել նեյրոնները, փոխել նեյրոտրանսմիտերների (մասնավորապես՝ սերոտոնինի) մակարդակն ու նպաստել գլխուղեղի բորբոքմանը: