Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538
    546

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն Է

18 Մայիս, 2019 14:30
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն Է

Ipress.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված շարքային զինծառայող Դավիթ Հայրապետյանը մայիսի 18-ին կդառնար 22 տարեկան:

Մերօրյա հերոսը ծնվել է 1997 թ.-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Այս գյուղը Ապրիլյան պատերազմին տվել է երկու հերոս՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան:  Ընտանիքի չորս զավակներից ամենակրտսերն էր:
Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել:

Ծնողները զինվոր որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին:

Քույրը պատմել է, որ գրեթե ամեն օր խոսում էին եղբոր հետ, իսկ մարտի 30-ին զրույցը շատ ավելի երկար է տրել:  «Հեռախոսը չէր անջատում, ասում էի՝ մի քիչ էլ խոսա, մի քիչ էլ… ու գրեթե մեկ ժամ խոսեցինք, անընդհատ ծիծաղում էր»:

Ծնողները հարցազրույցներից մեկում պատմել են, որ Դավիթին բոլորն են սիրել. «Շատ համեստ էր, կազմակերպված, բոլորը սիրում էին նրան»:

Դավիթը արտաքնապես նման չէր ընտանիքի մյուս անդամներին. սպիտակամաշկ էր, կապուտաչյա: «Հարեւանները չէին հավատում, որ մեր էրեխեն է, ասում էին` մեզ նման չի: Մեր տան լույսն էր Դավիթը»,- ասել է տիկին Մարինեն:

2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում, անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը, փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի կողմից: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին