Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի փոխկանցլերին պաշտոնանկություն է սպառնում «ռուս միլիոնատիրուհու» հետ հանդիպման պատճառով

18 Մայիս, 2019 13:21
Ավստրիայի փոխկանցլերին պաշտոնանկություն է սպառնում «ռուս միլիոնատիրուհու» հետ հանդիպման պատճառով

Ավստրիայում ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են փոխկանցլեր Հայնց Կրիստիան Շտրախեի հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացում: Պատճառը նոր հայտնված տեսագրությունն է, որում ներկայացված է փոխկանցլերի հանդիպումը «ռուս միլիոնատիրուհի» Ալյոնա Մակարովայի հետ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, դրանում Շտրախեն կնոջ հետ քննարկում է կայանալիք ընտրությունների ժամանակ ցուցաբերվելիք աջակցությունը: 

Հանդիպումը կայացել է 2017թ. հուլիսի 24-ին՝ Իբիցայում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Մակարովայի կողմից «ապօրինի կապիտալի» ներդրումն Ավստրիայում: Շտրախեն հարուստ կնոջ հետ քննարկել է՝ ինչպես է կայանալիք ընտրություններին օգնություն ստանալու:

 

Լրահոս

Դիտել ավելին