Կարևոր իրադարձություններ

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. սույն «լրատվական» կոչվածի հեղինակած «լուրը» ԿԵՂԾ, ՇԻՆԾՈՒ «լուր» է. Կոտայքի մարզպետ

18 Մայիս, 2019 12:53
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. սույն «լրատվական» կոչվածի հեղինակած «լուրը» ԿԵՂԾ, ՇԻՆԾՈՒ  «լուր» է. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ.

Քիչ առաջ «Փաստ» լրատվականը, ապա նաև` մի շարք լրատվականներ, հղում անելով նույն «Փաստ» ֊ին, առանց միմյանց հերթ տալու, տիրաժավորեցին ինտերնետային տիրույթում մի ԿԵՂԾ և ակնհայտ ԶՐՊԱՐՏՈՂ հոդված, որում նշում են, թե իբր եղբայրս Աբովյանի ռեստորաններից մեկում «ճաշել է և հրաժարվել է դրա դիմաց վճարել»։

Այս լուրը իմ, մերձավորներիս և Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի և ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ և ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. սույն «լրատվական» կոչվածի հեղինակած «լուրը» ԿԵՂԾ, ՇԻՆԾՈՒ և իրականության հետ որևէ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ «լուր» է, որը կոչված է զրպարտելու եղբորս և ինձ` արատավորելով մեր բարի համբավը հանրության աչքին։

Ըստ այդմ` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ իսկույնևեթ ՀԵՐՔՈՒՄ տարածել (օրենքով սահմանված կարգով)։

Իսկ այն լրատվամիջոցներին, որոնք առանց «լուրի» իսկությունը ճշտել փորձ իսկ անելու, առանձնակի ջանքով տարածել են այն, առաջարկում եմ այժմ նույն ոգով տեղադրել նաև ՀԵՐՔՈՒՄՍ։

«Փաստ»֊ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաև` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

Իսկ ձեր պատվիրատուներին հիշեցնում եմ ևս մեկ անգամ` ժողովրդի հաղթանակն անկասելի նաև Աբովյանում, և ձեր ծախու հոդվածագրերով և զրպարտող ու սադրիչ «տեխնոլոգիաներով» մեր թիմին ավելի ու ավելի եք մոտիվացնում` մեկընդմիշտ անջրպետելու ձեզ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, որպեսզի վերջնականորեն ձևավորենք ՕՐԵՆՔԻ գերակայություն և նոր կառավարման մշակույթի հարթության մեջ հետագայում բացառենք որևէ ծախու գրչակի կողմից երբևէ հանրային կարծիք ձևավորելու ցանկացած պահանջ ու փորձ ձեր նմանների կողմից։

Շնորհակալություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին