Կարևոր իրադարձություններ

Դատարանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում. փաստաբան Հայկ Ալումյան

18 Մայիս, 2019 12:08
Դատարանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում. փաստաբան Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ մայիսի 18-ին, հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ կոչով դիմեց ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանությանը, ԲԴԽ-ին:

Նա հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:
 
Փաստաբանի խոսքով, դատարանի որոշմանն ընդառաջ իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատարանի նկատմամբ ճնշումներ է իրականցնում և սա ոչ այլ ինչ է քան Սահմանադական կարգի տապալում:
 
Նա հայտարարեց, որ նման կերպ դատական համակարգը չի կարող անկախ լինել, իսկ սպասվող հավաքը խաղաղ բնույթ չի կարող կրել:

Հիշեցնենք, որ այսօր մայիսի 18-ին, ժամը 16:00 ին հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին