Կարևոր իրադարձություններ

Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

18 Մայիս, 2019 11:41
Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: 
Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։

Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»,- տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը:

 

Լրահոս

Դիտել ավելին