Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց օրենքը կարող էր նաև հակասահմանադրական ճանաչվել. «Ժողովուրդ»

18 Մայիս, 2019 09:00
Հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց օրենքը կարող էր նաև հակասահմանադրական ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներն ու կրքերը չեն հանդարտվում։ Հետաքրքիր է, որ չնայած Սահմանադրական դատարանն այդ օրենքը հակասահմանադրական ճանաչեց, սակայն ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը վերապահումներ ունեն եւ չեն թաքցնում իրենց տեսակետը:

Նախագահականի իրավաբանական վարչությունը ՍԴ որոշման վերաբերյալ տարածել է հայտարարություն: Բացի այդ, պարզվում է նաեւ` ՍԴ դատավորներից Աշոտ Խաչատրյանը, որ մինչ ՍԴ գործուղվելը 6 տարի՝ 2004-2010թթ., ԱԺ իրավաբանական վարչության պետն է եղել, հատուկ կարծիք է գրել եւ, ըստ էության, ակնարկել, որ այդ օրենքը կարող էր նաեւ հակասահմանադրական ճանաչվել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին