«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և գործող 55 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձ սահմանել 65 հազար դրամը:
Մի՞թե նվազագույն աշխատավարձը 10 հազարով բարձրացնելով լուծվում է գոյատևման խնդիրը, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանում նման աշխատավարձով հնարավոր չէ անգամ կիսաքաղց գոյություն քարշ տալ: Եվ այդ դեպքում ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: