Կարևոր իրադարձություններ

Իշխանություններն իրենց բովանդակային քննադատողների black list են կազմել. «Փաստ»

18 Մայիս, 2019 08:20
Իշխանություններն իրենց բովանդակային քննադատողների black list են կազմել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քարոզչական «սեւ ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։

Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. այստեղ ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների գործունեության ու ՖԲ էջերի նկատմամբ, որպեսզի պետք եղած ժամանակ տեղեկատվական-քարոզչական չեզոքացման աշխատանքներ տարվեն հնարավոր բոլոր մեթոդներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին