Կարևոր իրադարձություններ

«Փշերի վրա» են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրապարակ»

18 Մայիս, 2019 08:08
«Փշերի վրա» են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլեւ նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։

«Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած` «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից եւ այլն։ Վերածվել ենք ուրույն գետոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետեւ ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար, աշխատավարձից են հանում. մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե՞ մնաս համակարգում»,- ասաց բավականին բարձրաստիճան պաշտոնյան: 
 

Լրահոս

Դիտել ավելին