Կարևոր իրադարձություններ

Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17 Մայիս, 2019 23:03
Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:


Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը և Տիգրան Գալստյանը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: 


 

Լրահոս

Դիտել ավելին