Կարևոր իրադարձություններ

Վարորդներին կբաժանվեն օրհնված խաչեր

17 Մայիս, 2019 22:01
Վարորդներին կբաժանվեն օրհնված խաչեր

Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երեւման տոնին:

Նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի եւ Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը», - ասված է  Արարատյան Հայրապետական թեմի հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին