Կարևոր իրադարձություններ

Սպանություններ կատարողները Վիտալի Բալասանյանի թիմում են. Սամվել Բաբայանը սկանդալային պնդումներ է անում. factor.am

17 Մայիս, 2019 21:33
Սպանություններ կատարողները Վիտալի Բալասանյանի թիմում են. Սամվել Բաբայանը սկանդալային պնդումներ է անում.  factor.am

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը այսօր factor.am-ի հետ հարցազրույցում խոսել է իր և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի միջև հեռակա բանավեճի մասին: Նա նշել է, որ Մոնթե Մելքոնյանի սպանության և Վիտալի Բալասանյանի միջև կապ կա: Մասնավորապես նա ասել է.

 «Թող հետազոտեն այն ժամանակվա ձայնագրությունը: Մոնթեն իր խնդիրը կատարել է, ձախ կողմից իր զորքով պետք է մոտենար այդ հրամանատարը, չի ստացվել։ Եվ պետք է զեկուցեր, որ չի կարողանում առաջ գնալ, կանգնած է, բայց մի քիչ այլ կերպ է ձևակերպել: Եվ դրանից հետո Մոնթեն իջնում և ընկնում է «զասադայի» մեջ»:

Նրա խոսքով Վիտալի Բալասանյանը ճիշտ չի փոխանցել իրավիճակը:

Նա նաև նշեց, որ միտում չի տեսնում այդ ամենում, միայն ասում է, որ եթե կա ռազմական դատախազություն, թող հետազոտեն: «Ես ասում եմ այն, ինչն իրականություն է: Թե ով ինչ է զառանցում, ինձ չի հետաքրքրում»:

Վ.Բալասանյանը նաև խոսել է մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի կամ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունների մասին և ասել՝ կա՞ մեկը, որ այդ ժամանակներում ապրում էր Արցախում, առարկում էր, թե Սամվել Բաբայանը բացարձակ իշխանություն ուներ: Նաև ասվում է եթե Սամվել Բաբայանը ցանկանար ապա այդ սպանությունները կբացահայտվեին, բայց չեն բացահայտվել, որովհետև այդ բոլոր հանցագործությունների մեջ նա մեղսակից է: Նա պատասխանել է.

«Եթե ես եմ մեղավոր, պետք է դա վաղուց բացահայտեին, և ոչ թե իմ խոսելուց հետո փորձեին արդարանալ և ուղղությունը դեպի ինձ տեղափոխել: Արթուր Մկրտչյանի սպանությունը եղել է իր տան մեջ, գործը բացահայտված է: Եվ թե՛ զենքը, թե՛ փաստաթղթերը գտնվում են իրավապահ մարմինների մոտ: Յուրայի և Նորիկ Դանիելյանի մասին նրա խոսքերն էլ իրականությանը չեն համապատասխանում, նա զառանցում է: Նույն Վանքի Յուրային սպանել է Նորիկն իր թիմով։ Այդ թիմի մի մասը ողջ և առողջ են, և նրանք գտնվում են Ձեր կողմից նշված անձի թիմում: Մի օր պիտի՞ բացահայտեն, ասեն իրականությունը, որ ես էլ չշարունակեմ: Մարդիկ չեն կարող քեզ դատել, թե 2000թ. «տեռակտով» կրակել է մեքենայի վրա։ Կրակողն ինչպե՞ս է ուղիղ մեկուկես տարի հետո անձնագիր ստացել և հայտնվել Բելգիայում։ 14 տարով պայմանական դատված Սասուն Աղաջանյանը չի կարող անձնագիր ունենալ և հայտնվել Բելգիայում։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան պայմանավորվել են»։ 

Հարցին թե ի՞նչ որոշում է ակնկալում վաղը հրապարակվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին դատարանի որոշմանը, նա նշեց, որ որևէ ակնկալիք չունի։ «Ես զբաղված եմ իմ գործերով և նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում»: 


 Նա հավելեց եթե մեղադրանքը ծանր է ապա ինչու պետք է բաց թողնեն, պարզ է, որ պետք է մերժեն:

Սամվել Բաբայանը նաև ասաց, որ իր կողմից աջակցություն Ռոբեչտ Քոչարյանին չի լինելու:

 Նա նաև պատասխանեց այն հարցին, որ տեսակետներ են հնչում, որ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցն արդեն քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Ճիշտն ասած՝ ես ավելի քան 2 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել, որ նրա հետ քննարկեմ։ Ասողներն ուղղակի տառապում են թեթև հիվանդությամբ»: 


Ժամանակին, կարծիք կար, երբ Բաբայանը դատապարտված էր,  հենց Ռ.Քոչարյանի աջակցությամբ տեղափոխվեց Հայաստան և ազատ արձակվեց։ Նա պատասխանեց.

«Դա տեղի է ունեցել բժիշկների աջակցությամբ։ Բժիշկները գրել են մի որոշում, որ ինձ կա՛մ պետք է տեղափոխեն ստացիոնար բուժման, կա՛մ բաց թողնեն: Իրենք որոշել էին բաց թողնել»: 

 

Լրահոս

Դիտել ավելին