Կարևոր իրադարձություններ

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել

17 Մայիս, 2019 19:39
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել։  Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նարեկ Ալոյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Թավադյանին Երեւան քաղաքի քննչական վարչությունից ծանուցում է ստացել եւ վկայի կարգավիճակով ներկայացել Երեւանի քննչական վարչություն, բայց ներկայանալուն պես վկայի կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակի:

Փաստաբանն սա համարում  է քաղաքական հետապնդում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն փաստաբանի հետ գտնվում է Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից հետո ոստիկանության բաժնում են եղել ընդհանուր հինգ քաղաքացի, նրանցից  3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել: Նրանց թվում է եղել Արմեն Թավադյանը։ Արմեն Թավադյանը, սակայն, պնդում է, որ ինքը չի հարվածել Վարդգես Գասպարիին։

 

Լրահոս

Դիտել ավելին