Կարևոր իրադարձություններ

Արսենալի երկրպագուները պատրաստվում են ի աջակցություն Մխիթարյանի Բաքվում ֆլեշմոբ իրականացնել

17 Մայիս, 2019 19:04
Արսենալի երկրպագուները պատրաստվում են ի աջակցություն Մխիթարյանի Բաքվում ֆլեշմոբ իրականացնել

Լոնդոնի Արսենալի` CanonCrested խմբավորման երկրպագուները պատրաստվում են ի աջակցություն հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆլեշմոբ իրականացնել, եթե նա զինագործների հետ չմեկնի Բաքվում Չելսիի դեմ կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչին։

Եթե Արսենալը Բաքու մեկնի առանց Հենրիխ Մխիթարյանի, ապա երկրպագուները կանեն հետևյալ քայլերը.

  • Մխիթարյանի դեմքով դիմակներ կպատրաստեն։
  • Կխոխանցեն այն Արսենալի բոլոր 6000 երկրպագուներին։
  • Կկազմակերպեն այնպես, որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին, զինագործների երկրպագուները կրեն այդ դիմակները։

Ավելի վաղ Արսենալը ՈՒԵՖԱ-ին քննադատել էր ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը։ Նախ այն պատճառով, որ ենթակառուցվածքային խնդիրների պատճառով 60000 երկրպագու տեղավորող մարզադաշտում երկրպագուների կարմիր հատվածին ընդամենը 6000 տոմս է հատկացվելու։

Երկրորդ պատճառն էլ այն է, որ թիմի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու անվտանգության նկատառումներով Բաքու մեկնել։

 

Լրահոս

Դիտել ավելին