Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը խոսել է իսլամական ահաբեկիչների համար Ադրբեջանի հարմար լինելու մասին

17 Մայիս, 2019 18:44
Փաշինյանը խոսել է իսլամական ահաբեկիչների համար Ադրբեջանի հարմար լինելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է «լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն, օրինակ, Ադրբեջանում»։ Այս մասին նա ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Lenta-ն։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում եւ Իրաքում, իսլամիստները «նոր տեղեր են փնտրում, որտեղ կարելի է ցուցադրել իրենց»։ Իսկ Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, «շատ հարմար կետ է», որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Այդ պատճառներով, կարծում է վարչապետը, Լեռնային Ղարաբաղում հաջորդ սրացումն արդեն տեղային չի լինի։ Այս պատկերի ըմբռնումը, նրա խոսքով, կա ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Մոսկվայում, Բաքվում եւ Թեհրանում։

Նշելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարեւորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ եւ կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։ «Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին