Կարևոր իրադարձություններ

Լյովա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

17 Մայիս, 2019 16:51
Լյովա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատավոր Անի Հարությունյանի որոշման նշված է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցն ընդունվել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 15:00-ին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովի  որոշման մեջ գրված է, թե Սարգսյանը որպես դեսպան լիազորությունները դադարեցնելուց հետո հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով չի ներկայացրել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին