Կարևոր իրադարձություններ

Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

17 Մայիս, 2019 17:29
Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

Զվարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նրա խոսքով՝ փառատոնն ունի լուրջ քարոզչական նշանակություն և նպատակ է հետապնդում երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,-ասաց նա: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 35 տաղավար: «Մեզ համար կարևոր է, որ շատ զբոսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատոնին»,-ընդգծեց նա:

Տոլմայի փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր: Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով: 

 

Լրահոս

Դիտել ավելին