Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Հնարամիտ թաքստոցներ. ՔՀԿ-ներից տասնյակ հեռախոսներ, խաղաքարտեր են հայտնաբերվել

17 Մայիս, 2019 14:52
Հնարամիտ թաքստոցներ. ՔՀԿ-ներից տասնյակ հեռախոսներ, խաղաքարտեր են հայտնաբերվել

այիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 3 սարք և 20 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:

 

Թվով 6 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 4 սարք և 1 wi-fi սարք էլ հայտնաբերվել են այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին