Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

2019-ի առաջին 4 ամիսներին բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված 22,4 մլրդ դրամի վնաս

17 Մայիս, 2019 13:36
2019-ի առաջին 4 ամիսներին բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված 22,4 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի եւ դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ.

2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 295 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.399.524.499 ՀՀ դրամ: Նշված գործերից 9.089.267.645 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, 1.697.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 11.611.062.838 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ընդգրկված է նաեւ «Ծաղկաձորի ճոպանուղու» պետական միջոցներով կառուցելու, այն ՀՀ ՀԱՕԿ-ին հանձնելու գործընթացում, հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի ժամանակ եւ այլ ոլորտներում թույլ տրված առերեւույթ չարաշահումներով պետությանը ընդհանուր մոտ 2 մլրդ ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործերով արձանագրված վնասը:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում 2019թ 4 ամիսների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (կանխամտածված սնանկությունը) եւ 205-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների հատկանիշներով հարուցված 72 եւ նախկինում կասեցված եւ վարույթը վերսկսված 20 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 16181500895 ՀՀ դրամ, որից վերականգնվել է  2.088.877.687 ՀՀ դրամը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին