Կարևոր իրադարձություններ

Վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում. Հրաչ Բերբերյան

17 Մայիս, 2019 13:21
Վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում. Հրաչ Բերբերյան

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում տիրող սննդամթերքի գնաճին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստան է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու, որի որակի մասին չեմ ուզում խոսել։ 

«Անցած տարվա կարտոֆիլը 250–350 դրամ է, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում։ Մենք ունենք տեղեկատվություն, որ ներկրվել է նաևՊորտուգալիայից։ Այն դեպքում, երբ Պորտուգալիան այլ երկրներից է սերմացու ձեռք բերում։ Այստեղ խաբեություն կա, բազմիցս ասել եմ, որ հետևողական է պետք լինել, որպեսզի գյուղացին չխափվի։ Արդյունքում 4000 տոննայի փոխարեն ներկրել ենք 800 տոննա»,– ասաց նա, հավելելով, որ սերմերի թարմացումը պատշաճ չի կատարվում, քանի որ այն պետք է արվի միջինում 5 անգամ, բայց արդյունքում մենք կունենանք ցանքատարածքների պակաս, իսկ շուկայումն կհայտվի արտերկրից ներկրված կարտոֆիլ։ 

«Արդյունքւմ կունենաք կարտոֆիլի դեֆիցիտ եւ բարձր գներ։ Էլի քաջապանծ «Սիթին» կգնա Բելառուսից աղբը կբերի կլցնի մեր խանութներում»,– ասաց Բերբերյնաը։

Հրաչ Բերբերյանը խոսեց նաև մսի գնի մասին, նա ասաց, որ չնայած մսի գինը նվազել է, այնուամենայնիվ, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կնկատենք, որ այն 800 դրամով ավելի թանկ է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին