Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

2008թ․ մարտ 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում

17 Մայիս, 2019 13:05
2008թ․ մարտ 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները․ արտակարգ դրություն միայն Երևանում

Երեկ՝ 2019թ․ մայիսի 16-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում վերջինս հայտարարեց, որ 2008թ․ մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն է հայտարարվել միայն Երևան քաղաքում, որը ՀՀ տարածքի 2 տոկոսն է, և այդ պարագայում, Ռ․ Քոչարյանի պնդմամբ, չի կարելի հայտարարել, որ սահմանադրական նորմերը դադարել են գործել ՀՀ տարածքում։

Ռ․ Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2008թ․ մարտի 1-ից հետո մինչև ապրիլը ներառյալ նախաձեռնած բոլոր հավաքներն արգելվել են Վանաձորի քաղաքապետի կողմից։  Այս մասին գրված է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Վանաձորի այլ բնակիչներ Վանաձորում մարտին և ապրիլին հավաքներ անցկացնելու հարցով Վանաձորի քաղաքապետին են դիմել 2008թ․ մարտի 3-ին, 20-ին, 21-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 30-ին և բոլոր դեպքերում մերժում են ստացել։

Հավաքներն անցկացնելու արգելքի որոշման հիմքում Վանաձորի այդ ժամանակվա քաղաքապետ Սամվել Դաբինյանը դրել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պաշտոնական եզրակացությունները։

Իսկ 2008թ․ մարտի 4-ին հավաք անցկացնելն արգելելու իր որոշման  մեջ Ս․ Դարբինյանը, մասնավորապես, նշել է ․ «Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ս/թ մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները, որի արդյունքում  մարդկային կորուստ ունեցավ նաև Վանաձոր քաղաքի բնակչությունը և մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի  և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքներին, [….] որոշում եմ արգելել [….] հանրահավաքները»։

Հանրահավաքներ անցկացնելու իրազեկումները և Վանաձորի քաղաքապետի որոշումները (04-03-200821-03-200804-04-2008) ներկայացնում ենք հղումներով։




Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին