Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի գործով դատարան գալու մասին

17 Մայիս, 2019 13:01
Ռուբեն Ռուբինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի գործով դատարան գալու մասին

Գնահատում եմ որպես փաստ, ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Արցախի նախագահների դատարան ներկայանալու փաստը:

Այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսելոքվ երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Արցախի նախագահների դատարան ներկայանալուն ասաց, որ այն գնահատում է որպես փաստ և չի կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը։

Դիտարկմանը, թե ու՞մ ի նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ,ֆեյսբուքյան իր էջում գրում էր, որ  ինչ-որ ուժեր Արցախը հակահեղափոխության կենտրոնի փորձեն վերածել, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության կենտրոնի, արդյո՞ք նա նկատի ուներ Արցախում անցկացվող ՀՅԴ ֆորումը՝ պատգամավորն  ասաց.

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ մամուլը պարբերաբար լարվածության մասին է գրում: Ըստ էության  հենց այս համատեքստում է այդ խոսակցությունը: Հաշվի առնելով այս ամենը՝վարդչապետն այդ թվացյալ վտանգին է անդրադարձել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին