Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյան

17 Մայիս, 2019 11:52
Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյան

Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցանք եմ համարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառանալով Արցախի տարբեր համայքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը: 

«Բաբայանը նախ ստորաբար հայտարարում է, որ այդ օպերացիայի մասին տեղեկացված չէր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ պատերազմում ունեցած բոլոր հաջողությունները միայն իրենն են, իսկ այսպես կոչված անհաջողությունները՝ մյուս գեներալներինը: Արդյո՞ք դա արդար է, արդյո՞ք դա հերոս մարդու պահվածք է:

Նախ Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը, որպեսզի պատկերացնեք քարտեզի վրա, որը ներկայացնում եմ հանրության ուշադրությանը՝ որպես անհերքելի փաստ, իմ հրամանատարական կետից գտնվում էր 15,5 կմ հեռավորության վրա: Երկրորդ՝ Մոնթե Մելքոնյանը զոհվել է մարտական խնդիրը կատարելուց հետո, երբ արդեն վերադառնում էր:

Նշեմ, որ թշնամու «БМП 1» զրահատեխնիկան, որը, ցավոք սրտի, մնացել էր թիկունքում և դարձել է լեգենդար հրամանատարի զոհվելու պատճառը, պատերազմի ընթացքում միակ դեպքը չէ: Այդպիսի դեպքեր ունեցել ենք նաև շատ այլ բնակավայրերի ազատագրման ժամանակ, երբ ռազմագործողությունների ավարտից հետո պարզվում էր, որ թիկունքում հակառակորդի զինված խմբեր կամ զրահատեխնիկա է մնացել՝ իր անձնակազմով:

Ի վերջո, պահպանված է նաև իմ և Մոնթեի միջև կայացած վերջին ռադիոկապի ձայնագրությունը, որտեղ մանրամասներ եմ հաղորդում նրան մեր ունեցած որոշ հաջողությունների մասին, քանի որ, հաշվի առնելով կապի ոչ հուսալի պաշտպանությունը, չէի կարող ավելին ասել:

Ի դեպ, առաջին ագամ ցանկանում եմ հայտարարել, որ Մոնթե Մելքոնյանին սպանած այդ նույն «БМП 1» զրահատեխնիկան Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկների կողմից ոչնչացվել է Ակնայի ազատագրման ժամանակ:

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին