Կարևոր իրադարձություններ

Արարատում 32-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը

17 Մայիս, 2019 11:17
Արարատում 32-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հ.-ն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանները Կարինե Հ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գեւորգ Ղ.-ին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Գեւորգ Ղ.-ն ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։

 

Լրահոս

Դիտել ավելին