Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը Բաքու չի մեկնի. The Times

17 Մայիս, 2019 10:42
Մխիթարյանը Բաքու չի մեկնի. The Times

 The Times-ը հայտնում է, որ Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: 

«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Հիշեցնենք, որ  «Արսենալ»-ը հանդես էր եկել  հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:

 

Լրահոս

Դիտել ավելին