Կարևոր իրադարձություններ

Ռաուլ. «Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց»

16 Հոկտեմբեր, 2015 11:13
Ռաուլ. «Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, ներկայումս «Նյու-Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ Ռաուլը նախօրեին պաշտոնապես հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ նոյեմբերին, իր կարիերան ավարտելու մասին:

«Երբ ես 2014թ-ի դեկտեմբերին պայմանագիր էի կնքում «Կոսմոսի» հետ, միանգամից ասացի, որ մրցաշրջանի վերջում իմ վիճակին նայելով կորոշեմ՝ շարունակե՞լ խաղալ, թե» ոչ: Իմ որոշումն է՝ ավարտել ֆուտբոլային կարիերաս մրցաշրջանի ավարտին: Ես լիովին կենտրոնացած եմ այն բանի վրա, որ բարձր նոտայի վրա ավարտեմ մրցաշրջանն ու օգնեմ թիմին՝ հաղթել NASL առաջնությունում:

Առաջիկա ամիսներին կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերայիս ավարտից հետո: Ես այնքան երկար եմ ֆուտբոլ խաղացել, որ այն իմ կյանքը մասն է դարձել, ու այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց, բայց ես հավատում եմ, որ այժմ հարմար ժամանակ է»,-ասել է Ռաուլը:

 

Լրահոս

Դիտել ավելին