Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի ակնարկած նախկին պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

17 Մայիս, 2019 08:52
Փաշինյանի ակնարկած նախկին պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության մեկ տարվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։

Մեր տեղեկություններով, խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, նա գույքի սեփականատեր է դարձել Կենտրոնի թաղապետ եւ քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում։

Մեր տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ իրավապահ կառույցներում Բեգլարյանի եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված հետաքննություն է ընթանում․ պարզում են դրանց ձեռքբերման օրինականությունը, սակայն դեռեւս գործ չի հարուցվել, Բեգլարյանն էլ չի առնչվել իրավապահ մարմիններին»:

 

Լրահոս

Դիտել ավելին