Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. Դավիթ Խաժակյան.«Հրապարակ»

17 Մայիս, 2019 07:52
«Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի. Դավիթ Խաժակյան.«Հրապարակ»

«Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետև ցայս որևէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:

 

Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով և այժմ պարապուրդի են մատնված»: Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռևս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»:

Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը և քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»: Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում ևս վերապահումներ կան»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին