Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է կախված դի

16 Մայիս, 2019 22:14
Հայտնաբերվել է կախված դի

Մայիսի 16-ին` ժամը 18:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Մ.Հ.-ի (ծնված 1951 թ.) կախված դին:

 

Լրահոս

Դիտել ավելին