Կարևոր իրադարձություններ

Սաշիկ Սարգսյանը Երեւանում մասնակցել է որդու դատավարությանը

16 Մայիս, 2019 21:55
Սաշիկ Սարգսյանը Երեւանում մասնակցել է որդու դատավարությանը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացել ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու գործով հարցաքննվելու։ «Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ Ալեքսանդր Սարգսյան, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իրավունքից,  չցանկացավ  վկայություն տալ, ինչպես  նաև պատասխանել դատարանի հարցերին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է ընկերոջ նկատմամբ սպանության փորձի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2007 թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝  հրապարակելու՝ նախաքննության ընթացքում  Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց և  նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։

Ըստ այդմ պարզ դարձավ, որ Ա.Սարգսյանը պնդել է, որ  իր որդին որևէ մեղավորություն չունի կատարված հանցագործության մեջ, և դեպքի մասին նա տեղեկացել է թաղամասի խոսակցություններից, ըստ որի` Արթուր Ղևոնդյանը կրակել է Դավիթ Սիմոնյանի վրա, իսկ այլ բան դեպքի հետ կապված չի կարող ասել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին