Կարևոր իրադարձություններ

«Արցախի երկու նախագահները Երեւան ժամանելը նախապես քննարկել են Փաշինյանի հետ»

16 Մայիս, 2019 20:07
«Արցախի երկու նախագահները Երեւան ժամանելը նախապես քննարկել են Փաշինյանի հետ»

Այսօր Հայաստանում քննարկումների ամենաթրենդային թեման երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատն է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ  նման կարծիք հայտնեց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հակոբյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ այս թեման երկրորդ պլան կմղեր ոչ պակաս կարեւոր, նույնիսկ արտաքին քաղաքական բնույթ ունեցող թեմաները: «Այս թեման գործող իշխանության համար առավել առաջնայիններից մեկն է»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ վաղ է դատավարության ընթացքին որեւէ գնահատական տալ:

«Կարծում եմ, որ դատական նիստերի դահլիճում այսօրվա լսումները կլինեն բավականին հետաքրքիր, քանի որ նույնիսկ հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ արձագանք կլինի: Անշուշտ, առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ որոշված է, բայց ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ մենք մշտապես պետք է հաշվի առնենք այն փաստը, որ այսպիսի հարցերում նման մակարդակի պաշտոնատար անձանց միջեւ միշտ ինչ-որ պայմանավորվածություններ են լինում: Այսինքն՝ չեմ հավատում, որ 2 նախագահները Երեւան կգային դատական նիստին մասնակցելու, եթե թեկուզ ինչ-որ պայմանավորվածություն չունենային Հայաստանի գործող ղեկավարի հետ»,- նշեց Հակոբյանը:

Հակոբյանը  նաեւ բացառեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պետք է Հայաստան վերադառնա Չինաստան ուղեւորությունից:

Վիգեն Հակոբյանը համոզված է, որ կողմերն ավելի շուտ կքննարկեն գործողությունների հետագա ծրագիրը եւ խաղի նոր կանոնները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին