Կարևոր իրադարձություններ

Նարեկը մարտական է տրամադրված. Հայկ Սարգսյանը եղբոր մասին

16 Մայիս, 2019 17:30
Նարեկը մարտական է տրամադրված. Հայկ Սարգսյանը եղբոր մասին

«Առողջականը նորմալ ա, վիճակը նորմալ ա, ոնց պիտի լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Հայկ Սարգսյանը՝ խոսելով եղբոր՝ Նարեկ Սարգսյանի մասին, ով այս պահին Չեխիայում է՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ:

Հայկ Սարգսյանը նշեց՝ եղբայրը մարտական է տրամադրված: Հորեղբոր՝ Լևոն Սարգսյանի գտնվելու մասին Հայկ Սարգսյանն ասաց՝ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:  Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին