Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Airbus-ը պատրաստվում է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում

16 Մայիս, 2019 17:03
Airbus-ը պատրաստվում է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում

Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիան համաձայնագիր է ստորագրել Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչության (RATP) հետ: Այն վերաբերում է Փարիզի տարածքում, ավելի ճիշտ քաղաքի օդային տարածությունում, Airbus-ի քաղաքային օդային տրանսպորտի ստեղծմանը վերաբերող մշակումների կիրառմանը:

Խոսքը UAM (Urban Air Mobility, «Քաղաքային օդային տրանսպորտ») ծրագրի մասին է: Ներկայում այդ ծրագրի շրջանակներում Airbus-g ստեղծում է մի ամբողջ շաք թռչող սարքեր: Այժմ կորպորացիայում մշակման փուլում է գտնվում Skyways անօդաչու թռչող ապարատը մանր բեռների, մասնավորապես, ծանրոցների առաքման համար: Այն վայրէջք կկատարի ընդունող կայանի շենքի վրա, որտեղ ծանրոցն ավտոմատ մանիպուլյատորով կուղարկվի առանձին պահարանիկ, որի համարն ու կոդը կհաղորդվի սպասարկյալին:

Եվս մեկ նախագիծ է VOOM-ը, այն օպերատիվորեն ժամանող ուղղաթիռների, յուրատեսակ օդային տաքսու արագ պատվեր է քաղաքում առանձնացված վայրէջքային հրապարակներում: Հետագայում ընկերությունը մտադիր է ստեղծել նաև խոշոր մարդատար անօդաչուներ՝ չորս օդապտուտակով: Այդ Pop Up Next ծրագիրը մշակվում է Audi ընկերության և Italdesign դիզայներական կենտրոնի հետ համատեղ: Մշակման փուլում է նաև Vahana միտեղանի անօդաչուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին