Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Ավստրիայում տարրական դպրոցներում հիջաբն արգելվել է

16 Մայիս, 2019 16:46
Ավստրիայում տարրական դպրոցներում հիջաբն արգելվել է

Ավստրիայի երկպալատ խորհրդարանը չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության եւ աջ արմատական Ազատության ավստրիական կուսակցության աջակցությամբ հավանություն է տվել մուսուլմանական հիջաբի կրումը տարրական դպրոցներում արգելելուն։

Արգելված է «կրել հագուստ, որը թելադրված է գաղափարախոսական կամ կրոնական նկատառումներով եւ ենթադրում է գլխի ծածկում», նշվում է օրենսդիր մարմնի որոշման մեջ։

Նորամուծության գործողությունը, սակայն, չի տարածվում հրեական գլխադրի հանդեպ։ Դա բացատրվում է նչրանով, որ այն մազերը լիովին կամ դրանց մեծ մասը չի ծածկում, dpa գործակալությունը մեջբերում է կատարում փաստաթղթից։

 

Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք։  Ավստրիայի իշխանությունները գտնում են, որ օրենքը կարելի է բողոքարկել Սահմանադրական դատարանում։

Կառավարությունը՝ վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, երեք անգամ որոշումը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը։

2017 թվականի հոկտեմբերին Ավստրիայում մտցվեց դեմքը ծածկող հագուստ կրելու արգելք, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին