Կարևոր իրադարձություններ

«Գորիկ Հակոբյանին հարցրի՝ ի՞նչ է այս վիճակը». Քոչարյանը պատմեց «Մարտի 1»-ի հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին

16 Մայիս, 2019 16:20
«Գորիկ Հակոբյանին հարցրի՝ ի՞նչ է այս վիճակը». Քոչարյանը պատմեց «Մարտի 1»-ի հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին

Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է «մարտի 1-ի» հետ կապված բացառիկ տեսանյութերի մասին: Նա մասնավորապես նշեց.

Գորիկ Հակոբյանն ինձ մոտ է բերել ու ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինները սկզբից կատեգորիկ հերքում էին, որ նման տեսանյութեր կան։ Ես ինչի համար եմ իմ մոտ նայել՝ որովհետև իմ հայտնի ասուլիսն էր: Ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ ու հարցրել եմ՝ ինչ իրավիճակ է, քանի որ լրագրողների հետ հանդիպում եմ ու իրավիճակը պետք է ճշտեի։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս, կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագները ինքը ինձ ցույց տվեց, դրանք այսօր ոչ մի տեղ չկան։ Երբ սկսեցին քննադատել, որ նման բան չկա, ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Նաև ցույց տվեց մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Չգիտեմ՝ որտեղ են, բավական հետաքրքիր նյութեր էին, թե ոնց ա նռնակի պայթյունից ոստիկանության կապիտան զոհվում, բայց այս նյութերը չկան այսօր»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս պնդեց, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված ու ՀՔԾ փոխանցված 3 հատոր գործը ներկա պահին քննվող գործին կցված չէ։ Նա համոզված է, որ իր դեմ ներկայումս հարուցված գործին մի շարք այլ կարևոր փաստարկներ չեն կցվել։

«Ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, և սա պետք է հարցեր առաջացնի։ Դրա համար էինք ասում, որ ամբողջական պատկերացում ունենալու համար դատարանը հնարավորություն տա այս հարցերն ավելի լայն քննարկել։ Եթե չեք ուզում, խնդիր չկա»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս գործով ընդհանրապես ցուցմունք չի տվել և այդ պատճառով ստիպված է այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին