Կարևոր իրադարձություններ

Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

16 Մայիս, 2019 15:20
Պետք է հասնել նրան, որ հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին. Արսեն Թորոսյան

Հանրային խորհուրն այսօր հյուրընկալել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ծխախոտի դեմ պայքարին, պատվաստումների կարեւոությանը, օդի աղտոտվածությանը եւ այլն:

«Գլոբալ ասեմ, որ Հայաստանում բժշկությունն ընդհանրապես թանկ չէ, հակառակը շատ էժան է իր տված որակի համեմատ, պարզապես մեր բնակչության եկամուտների մակարդակն է անհամաչափ այդ գներին: Մեզ նման երկրները, որոնք ունեն համաչափ ծախսեր, մոտավորապես այնքան, ինչքան Հայաստանում է ծախսվում առողջության համար, շատ ավելի վատ առողջական ցուցանիշներ ունեն, շատ ավելի վատ կյանքի միջին տեւողություն ունեն, շատ ավելի վատ մանկական ու մայրական մահացություններ ունեն: Մեզ մոտ շատ քիչ փողով շատ ավելի լավ արդյունքներ ունենք»,- հայտարարել է նախարարը:  

 

Խոսելով ծխախոտի մասին, նա ընդգծել է, դրա փոխարինումը էլեկտրոնային ծխախոտով, նույնպես վտանգավոր է. «Ծխախոտը ընդհանրապես ֆիզիկական կախվածություն չի առաջացնում, կարելի է շատ հանգիստ  թողնել, ինչպես շատ մարդիկ թողնում են սրտի առաջին անոթի ստենտավորումից հետո կամ աջ թոքի վերին բլթի ռեզեկցիայից հետո, որը քաղցկեղի հետեւանքով է արվում: Մեկ օրում թողնում են ծխելը, բայց մինչեւ այդ ասում են՝ չեմ կարող թողնել, բարդ է, օգնեք ինձ եւ այլն: Սա այլընտրանք չունի, ծխախոտը սպանում է իրեն օգտագործողնեից յուրաքանչյուր երկրորդին»:

Արսեն Թորոսյանն, ամեն դեպքում, համարում է, որ մարդու առողջությանը սպառնացող համար մեկ խնդիրը օդի աղտոտվածությունն է:

Նա անդրադարձել է նաեւ հրավառություններին ու ընդգծել, որ պետք է հասնել նրան, որպեսզի  հրավառությունը թույլատրվի միայն պետական տոներին:

 

Լրահոս

Դիտել ավելին