Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպիններում նախագահի երեք երեխաները հաղթանակ են տարել ընտրություններում. CNN

16 Մայիս, 2019 13:24
Ֆիլիպիններում նախագահի երեք երեխաները հաղթանակ են տարել ընտրություններում. CNN

Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության: Այդ մասին, հայտնել Է CNN-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, ընտրություններում գրանցվել են բազմաթիվ խախտումներ: Սառա Դուտերտեն, որն զբաղեցնում Է Դավաոյի՝ իր հոր հայրենի քաղաքի քաղաքագլխի պաշտոնը, վերընտրվել Է պաշտոնում: Նա ստացել Է ավելի քան 580 հազար ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ ընդամենը մոտավորապես չորս հազար ձայն: 
Նրա եղբայրը՝ Սեբաստիան Դուտերտեն, դարձել Է Դավաոյի փոխքաղաքապետը: Այդ ընտրություններում նա մրցակիցներ չի ունեցել. նա զբաղեցրել Է այն պաշտոնը, որն ազատել Էր նրա եղբայրը՝ Պաոլո Դուտերտեն: Պաոլոն քվեարկության արդյունքում զբաղեցրել Է երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավորի աթոռը. նրա օգտին քվեարկել են 197 հազար ընտրողներ, իսկ նրա մերձավոր մրցակիցը հավաքել Է հինգ հազարից փոքր-ինչ ավելի ձայն:
Նշվում Է, որ ընտրությունների ընթացքում պետական կառավարման բարձրագույն մարմիններ ընդդիմությունից ոչ մի թեկնածու չի անցել:
Ֆիլիպինների ղեկավարը հայտնի Է իր հանդուգն արարքներով եւ կտրուկ արտահայտություններով: Սեպտեմբերին Դուտերտեն ընդունել Էր արտադատական սպանությունները երկրում թմրաբիզնեսի դեմ պայքարի արշավի ընթացքում: Մինչ այդ նա ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել Է «պոռնիկի զավակ»: 
CNN-ի հաղորդագրության համաձայն, մայիսի սկզբին անցկացված հարցումները ցույց են տվել, որ Ֆիլիպինների բնակիչների կողմից նախագահի գործունեությանը հավանության վարկանիշը հասնում Է 72 տոկոսի:

 

Լրահոս

Դիտել ավելին