Կարևոր իրադարձություններ

Հաղարծինում «Ուազ»-ը կողաշրջվել է. վիրավորը հիվանդանոցում մահացել է

16 Մայիս, 2019 10:13
Հաղարծինում «Ուազ»-ը կողաշրջվել է. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Գուլինյանը իր վարած Ուազ մակնիշի 34 DM 176 համարանիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի 2-րդ փողոցում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 67-ամյա Մարիցա Գուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 4-րդ վաշտի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին