Կարևոր իրադարձություններ

Զանգ Կրեմլից. գազի սակագնի շուրջ բանակցությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. «Ժամանակ»

16 Մայիս, 2019 08:18
Զանգ Կրեմլից. գազի սակագնի շուրջ բանակցությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, նրան բացատրել են, որ գազի գնի հարցը քաղաքական է, պետք է խոսել Կրեմլի հետ, գնացել է Կրեմլ, ասել են՝ հարցը տնտեսական է, պետք է խոսել «Գազպրոմի» հետ: Ու այդպես էլ կառավարությունում չհասկացան, թե ով թանկացրեց գազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին