Կարևոր իրադարձություններ

Թուրինի քաղաքապետին փամփուշտով ծրար են ուղարկել

15 Մայիս, 2019 22:57
Թուրինի քաղաքապետին փամփուշտով ծրար են ուղարկել

Իտալական Թուրին քաղաքի քաղաքապետ Կյարա Ապենդինոյին փամփուշտ պարունակող ծրար են ուղարկել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջը, սա մեկուկես ամսում երկրորդ նմանատիպ դեպքն է:

«Վախեցնելու այդ փորձերը ոչ մի արդյունք չեն տա, ընդհակառակը՝ ոգեշնչում են ինձ քաղաքապետի աշխատանքը կատարել հստակ վճռականությամբ», - գրել է նա՝ կից հրապարակելով ծրարի և փամփուշտի լուսանկարը: Նրա խոսքով՝ անհայտ է, թե ով է դրանք ուղարկել և ինչ շարժառիթով:

Աղբյուրը նշում է, որ ապրիլի 1-ին Թուրինի քաղաքային խորհուրդ ծրար էր ուղարկվել՝ պարզունակ պայթուցիկ սարքով: Ծրարը նախատեսված է եղել քաղաքապետի համար, որն այդ պահին գտնվել է քաղաքապետարանի շենքում:  

 

Ոստիկանների կարծիքով՝ պայթուցիկն ուղարկել են տեղի կարգազանցները, որոնք այդպիսով ցանկացել են իրենց բողոքը հայտնել ոստիկանության կողմից այսպես կոչված՝ «սոցիալական կենտրոններից» մեկի փակման դեմ:   

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ապենդինոն արդեն մի քանի ամիս ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում մի շարք սպառնալիքներ ստանալուց հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին