Կարևոր իրադարձություններ

Հնագետները նշել են երրորդ քաղաքը, որտեղ կցուցադրվեն Թութանհամոն փարավոնի գանձերը

15 Մայիս, 2019 20:24
Հնագետները նշել են երրորդ քաղաքը, որտեղ կցուցադրվեն Թութանհամոն փարավոնի գանձերը

Լոնդոնը կդառնա երրորդ քաղաքը, որտեղ կհյուրընկալվի եգիպտական Թութանհամոն փարավոնի դամբարանի գանձերի հավաքածուն, որոնց կեսը երբեք դուրս չի բերվել Եգիպտոսի տարածքից:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ցուցադրության կազմակերպիչ և հայտնի եգիպտացի հնագետ Զահի Հավասը:

«Մենք անչափ ուրախ ենք, որ արժանացել ենք այս ցուցահանդեսը հյուրընկալելու պատվին: Այն ոչ միայն հնարավորություն կընձեռի հանրությանն ուսումնասիրել մարդկության պատմության ամենանշանակալի գտածոները, այլև ծանոթանալ ամենահետաքրքիր ավանդազրույցներից մեկին», - ասել է Սաատչիի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը:

 

Թութանհամոն փարավոնը, որն իշխել է Հին Եգիպտոսում տասը տարվա ընթացքում՝ Նոր Թագավորության ժամանակաշրջանում, աշխարհահռչակ է դարձել չափազանց հարուստ դամբարանի շնորհիվ, որին ձեռք չեն տվել կողոպտիչները: Նա հայտնի է նաև արտասովոր մահվան պատմությամբ:

Նրա դամբարանը հայտնաբերվել է Թագավորների հովտում 1922 թվականին: Այն հայտնաբերել է հայտնի բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերը:

 

Լրահոս

Դիտել ավելին