Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն ներկայանալ դատարան. Քոչարյանի պաշտպան

15 Մայիս, 2019 19:45
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն ներկայանալ դատարան. Քոչարյանի պաշտպան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կաշխատեն մայիսի 16-ին ներկա լինել Քոչարյանի գործով դատական նիստին: Այս մասին նա հայտնեց դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:

«Պարոն Բակո Սահակյանը պաշտոնական հանդիպում ունի վաղը: Ցանկալի չէ,  որ նա այդ հանդիպմանը չգնա, բայց քանի որ դատարանը բացառեց ուրիշ տարբերակ, կարծում եմ՝ կգան երկուսով ու կներկայանան դատարան»,- ասաց Ալումյանը:

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Պաշտպանները հայտնեցին, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե ոչ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին