Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ես էլ նման կերպ կվարվեի, կստորագրեի հրաման. հրապարակվեցին Սերժ Սարգսյանի եւ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ

15 Մայիս, 2019 17:23
Ես էլ նման կերպ կվարվեի, կստորագրեի հրաման. հրապարակվեցին Սերժ Սարգսյանի եւ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց դատախազների միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը դռնփակ կարգով քննելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է armtimes.com-ը՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դռնբաց  հրապարակեց Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ.

«Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ եւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության առանձին բաժինների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում՝ մինչեւ ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարության հետ: Ուժային նշված անձնակազմի դուրս գալուց հետո մեր՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, մասնակցում էին ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ խորհրդակցության սենյակում էր նաեւ վարչապետ, նախագահի հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, մանրամասնորեն դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ»,- Ալումյանին  ընդհատեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ առարկելով ամբողջական ցուցմունքը հրապարակելու դեմ: Ըստ դատախազի՝ քանի որ դատարանը որոշեց դռնբաց քննել այս հատվածը, ուստի, հորդորեց մեջբերումներ անել ցուցմունքներից, ոչ թե ամբողջական հրապարակել:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին