Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կնոջ վրա

15 Մայիս, 2019 16:40
Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կնոջ վրա

Վրացական Զուգդիդի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ, նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսի վրա:

Ինչպես հայտնում է apsny.ge կայքը, Ռուլովսը ընդդիմության կողմից Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու է:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Օդիշի» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստում Ռուլովսի մասին. հենց այդ ժամանակ էլ հայտնվել են սադրիչները, որոնք վիրավորել են նախկին առաջին տիկնոջն ու նկարահանման անձնակազմին, վազել են լուսանկարչի հետևից:

«Եկան ու սկսեցին կոպիտ վիրավորանքներ հնչեցնել: Թույլ չտվեցին, որ աշխատենք: Մենք այստեղ նկարահանումներ ունեինք: Հետո անցան կռվի, վազեցին մեր լրագրողի, լուսանկարչի հետևից: Մենք անվտանգությանը խնդրեցինք ոստիկանություն կանչել, բայց ոչ ոք չեկավ: Նրանք եկան միայն այն ժամանակ, երբ բոլորը գնացել էին»,-պատմել է Սաակաշվիլիի կինը:

 

Լրահոս

Դիտել ավելին