Կարևոր իրադարձություններ

ՊՆ համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային

15 Մայիս, 2019 15:19
ՊՆ համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին