Կարևոր իրադարձություններ

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. ԱԳՆ

15 Մայիս, 2019 11:26
Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. ԱԳՆ

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ ակնկալվում է՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, այս պահին սխալ է այդ հանդիպման մասով որևէ բան ասելը. «Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար»:

 Մնացականյանն անդրադարձավ նաև իր շփմանը Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.

«Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,- ընդգծեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին